ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաթերքի գյուղապետն ազատ է արձակվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես երեկ տեղեկացրել ենք՝ Բյուրեղավանի մոտակայքում իր 3 անչափահաս երեխաների ներկայությամբ ձերբակալել էին Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերքի համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանին. նրան իջեցրել էին մեքենայից ու տարել անհայտ ուղղությամբ։ 

Ընդ որում՝ անչափահաս երեք երեխաներին թողել էին ճանապարհին, մեն-մենակ:

Կինը՝ Վարսիկ Մուսայելյանը MediaHub-ին պատմեց, որ ամուսնուն երեկ ազատ են արձակել։ 

«Մոտ 3 ժամ պահելուց հետո Վարդանը տուն է եկել, այսինքն, ոչինչ չեն գտել, դրա համար բաց է թողնվել։ Բայց թե ո՞ւմ էր պետք այդ շոուն, չգիտեմ։ Ես նորից եմ ասում, երեխաների ներկայությամբ նման վայրագություն իրեն միայն թշնամին կարող էր թույլ տալ։ Կանգնեցրել են մեքենան, թևերը ոլորել ու տարել, երբ 14 տարեկան տղաս փորձել է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, ու ինչպե՞ս կարող է հորն օգնել, նրան ու մյուս 2 երեխաներիս չեն թողել իջնեն մեքենայից, դուռը ձեռքով պահել են, որ չբացեն»,- պատմեց մեր զրուցակիցը:

Տիկին Վարսիկը նաև ասաց, որ ուժային կառույցի ծառայողների մեքենան դեռ առավոտից էր պտտվում Նուռնուսի փողոցներում. «Ու քանի որ Վարդանից ժամեր շարունակ նորություն չկար, խնդրեցի հարևանիս, որ իրենց տեսախցիկի ֆիքսված կադրերը տեսնեմ։ Նկատել եմ, որ մի քանի անգամ եղել են մեր բնակության վայրի մոտ։ Կարող էին, չէ՞, մտնել, ինչ պետք էր հարցնել, պատասխանները ստանալ։ Բայց չէ՛, սպասել են, որ տնից դուրս գա, ճանապարհին կանգնեցնեն։ Կրկես»։ 

Վարսիկ Մուսայելյանը ամուսնու նկատմամբ իրականացված գործողությունը քաղաքական է համարում, քանի որ այս օրերին Արցախի համայնքների ղեկավարների նկատմամբ հետապնդումները չեն դադարում։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular