ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդումայում բացատրել են, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ից դուրս գալն առաջին հերթին կհարվածի հենց Հայաստանին. «Բարի ճանապարհ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանին պետք չեն այնպիսի ոչ ադեկվատ գործընկերներ, ինչպիսին է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով խորհրդարանում իր ելույթի ժամանակ թուքն է շաղ տալիս ինչպես Հիտլերը Ռայխստագում։ Այս մասին Life.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պատգամավոր, պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։

Պատգամավորը մեկնաբանել է Փաշինյանի այն խոսքերը, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, երբ իրենք դա անհրաժեշտ համարեն։ «Երևանն ընդհանրապես ոչինչ չի տվել այդ միավորմանը: Ղազախստանում հեղաշրջման փորձի ժամանակ, երբ նախագահ Տոկաևն օգնություն խնդրեց ՀԱՊԿ-ից, Հայաստանի Զինված ուժերն ուղարկեցին 70 զինծառայող, որոնք անմիջապես մտան և սկսեցին հսկել տեղի հացի փուռը:

Իսկ այն, թե ինչ կլինի  Հայաստանի հետ առանց ռուսական զորքերի ցույց տվեցին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, երբ Երևանը պարզապես չկարողացավ պաշտպանել այն տարածաշրջանը, որը, չնայած բոլոր միջազգային պայմանագրերին, իրենն էր համարում»,- նշել է Ժուրավլևը։

Պատգամավորը հավելել է, որ հիմա թող Հայաստանի անվտանգության մասին հոգ տանեն Փաշինյանի նոր ընկերները Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, որոնք, ի դեպ, մատը մատին չեն խփել ղարաբաղյան հակամարտության սրացման ժամանակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, երբ իշխանություններն անհրաժեշտ համարեն։ Միևնույն ժամանակ, նա ասոցիացիան անվանել էր «միություն- փուչիկ», որի անդամներն իբր ոչ միայն չեն կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները, այլ նաև Բաքվի հետ միասին պատերազմ են ծրագրել Երևանի դեմ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular