ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ աշխատակազմի ղեկավարն ունի փաստաթուղթ, որի համաձայն ՔՊ-ն կարող է մտնել Դեմիրճյան փողոցի կողմից. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային Ժողովը վերածվել է ՔԿՀ-ի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Երեկ երեկոյան մենք ստացել ենք փաստաթուղթ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանից այն մասին, որ այսօր՝ հունիսի 13-ին առավոտից մինչև 20.00 ներս կարելի է մտնել միայն Բաղրամյան պողոտայի մուտքով: Առողջական խնդիրների պատճառով՝ աստիճաններ բարձրանալու խնդիր ունեմ և փորձեցի մտնել Դեմիրճյան փողոցի մուտքով»,- նշեց մեր զրուցակիցը:

Սեյրան Օհանյանն ասաց՝ իրեն թույլ չեն տվել մտնել ներս, այնինչ նույն պահին ՔՊ-ական պատգամավորներ Տրդատ Սարգսյանը, Քրիստինե Պողոսյանն և այլ անձինք անարգել անցան: 

«Ես խնդրեցի ինձ ներս թողնել՝ ասացին ոչ, պետք է դիմեք աշխատակազմի ղեկավարին: Նրա հետ կապ հաստատեցի և ինձ հայտնեց, որ չնայած երեկվա կարգադրության, ունի մեկ այլ փաստաթուղթ, ըստ որի թույլատրվում է ՔՊ-ին այդ մուտքով մտնել»,- շեշտեց նա: 

Սեյրան Օհանյանի խոսքով՝ ստացվում է, որ ՔՊ-ի պատգամավորներն անարգել կարող են անցնել, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ ոչ:

«ԱԺ ամբիոնից ԱԺ նախագահը ստում է, որ բոլոր պատգամավորներին թույլ է տվել մտնել բոլոր մուտքերով»,- ասաց  նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular