ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


էժան և անարժան հնարք է. Զախարովան անդրադարձել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին «փուչիկ դաշինք» կոչելու հայտարարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուզում եմ ճշտել ՝ ՀԱՊԿ-ը վերադարձե՞լ է Հայաստան, որպեսզի հնարավոր լինի այնտեղից դուրս գալ. այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «փուչիկ դաշինքի» վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարություններին։

«Ուշադրություն եմ դարձրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի հայտարարություններին, որ Հայաստանը անպայման դուրս կգա կազմակերպությունից։ Ես հիշում եմ, որ ոչ վաղ անցյալում այժմյան հայ քաղաքական գործիչները հայտարարում էին, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Ուզում եմ ճշտել ՝ ՀԱՊԿ-ը վերադարձե՞լ է Հայաստան, որպեսզի հնարավոր լինի այնտեղից դուրս գալ։ Որքան ուզում եք, կարող եք զբաղվել խոսքային աճպարարությամբ, բայց դա էժան և անարժան հնարք է»,-ասել է նա:

Նա նշել է, որ ՌԴ-ի հասցեին խիստ վիրավորական հայտարարությունները, ապակառուցողական միջոցները հարվածում են Հայաստանի ժողովրդին՝ խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։

 «Շատերն ուզում են տապալել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները և քիչ բան չեն արել, որ վնասեն դրանց։ Այնուամենայնիվ, Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի այդ փորձերն ապարդյուն անցնեն»,-ասել է նա։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular