ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոլումբիացին 9 հազար դոլար է կերել՝ նախկին ամուսնու հետ չկիսվելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կոլումբիայի քաղաքացին 9 հազար դոլար է կերել, որպեսզի այն չկիսի քաղաքացիական նախկին ամուսնու հետ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է Սանտանդերի դատախազությունը:

Դատախազության տվյալներով, 28-ամյա կինը բաժանվել է իր երիտասարդ ընկերոջից և պատրաստվում է մեկնել Պանամա ապրելու: Համատեղ կյանքի ընթացքում հավաքած խնայողությունները նա որոշել է պարզապես ուտել, որպեսզի կեսը չտա ընկերոջը:  Արդյունքում կինը հայտնվել է հիվանդանոցում, որտեղ բժիշկները հեռացրել են դոլարները:

Հիվանդը բողոքել է, որ մինչև 5,7 հազար դոլարը ուտելը՝ իրեն լավ է զգացել, դրանից հետո ստամոքսը «վատացել է»: Իշխանությունները նրա դեմ բողոք չունեն, քանի որ գումարը  վաստակել է օրինական ճանապարհով՝ նախկին ամուսնու մի շարք ակտիվների վաճառքից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular