ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի բորսան հունիսի 13-ից դադարեցրեց եվրոյի և դոլարի գործարքները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի բորսան հունիսի 13-ից կդադարեցնի դոլարով և եվրոյով առևտուրը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել հունիսի 12-ին՝ բորսայի պաշտոնական կայքում։ Թանկարժեք մետաղների և արժեթղթերի շուկաներում նույնպես կդադարեցվի ամերիկյան ու եվրոպական արժույթներով առևտուրը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ժամեր առաջ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է պատժամիջոցների նոր փաթեթի մասին այն անձանց և ընկերությունների դեմ, որոնք կապված են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ։ Ցուցակում ընդգրկվել է 33 անձ և շուրջ 300 ընկերություններ ու կազմակերպություններ, որոնք գրանցված են Ռուսաստանում, Չինաստանում, Թուրքիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Բուլղարիայում, Սերբիայում, ԱՄԷ-ում, Բելառուսում, ինչպես նաև Բրիտանական Վիրջինյան կղզիներում։

Ի թիվս այլնի՝ սահմանափակումների են ենթարկվել Մոսկվայի բորսան, Ազգային քլիրինգային կենտրոնը (NCC) և Ռուսաստանի Դաշնության Ազգային հաշվարկային դեպոզիտարիան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular