ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանը մեկնաբանեց Փաշինյանին ու բացահայտեց ինտրիգները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ժամին հերթական հարձակումն է ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վրա։ Խոսելով 44-օրյա պատերազմում կրած պարտության և ստեղծված իրավիճակի պատասխանատուների մասին Փաշինյանը մեղքը բարդել է «դաշինք- փուչիկ» ստեղծողների վրա:

Ի պատասխան ներկա պատգամավորներից մեկի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, վարչապետն արձագանքել է, որ «նրանք ոչ միայն չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները, այլ նաև մեր դեմ պատերազմում են ծրագրում Ադրբեջանի հետ, ուրեմն իրենք են մեղավոր, իրենք են մեղավոր... դուրս կգանք... դրանո՞վ են մեզ վախեցնում, մենք դա ճիշտ ենք անում, մենք կորոշենք երբ դուրս գանք»։ Սակայն ոմանք այդ հայտարարությունը մեկնաբանել են որպես «Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից»։ Արդյո՞ք այդպես է։ iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովն է խոսել այդ մասին։

«Այստեղ ինտրիգի մի մասն այն է, թե ինչո՞ւ Փաշինյանը «հանկարծ» որոշեց նորից հիշել ՀԱՊԿ-ը։ Որոշ փորձագետներ կարծում են, որ դա պայմանավորված է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների  մակարդակը ռազմավարական գործընկերության հասցնելու հայտարարված համաձայնությամբ։ Եթե այդ վարկածը ճիշտ է, ապա մենք տեսնում ենք ծրագրված «խաղի» տարրեր, և ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին պատգամավորի դիտողությունն այդ համատեքստում ընկալվում է որպես «բեմադրված ներկայացում»։ Ինտրիգի մեկ այլ տարրի էությունն էլ այն է, որ Փաշինյանի խոսքերը ստիպել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին մեկնաբանություն տալ։

Ըստ նրա «Հայաստանի վարչապետը չի ասել, որ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից։ Վարչապետն ասել է, որ երբ գնանք, կորոշենք։ Բայց մենք հետ չենք գնա»:

Բայց փաստն այն է, որ հայկական կողմը դադարել է մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին և ձեռնպահ է մնում ««ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և այդ որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,- նշել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular