ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն Իսրայելից նոր զրահամեքենաներ է ձեռք բերել. ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Zham.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է գնված իսրայելական «Sand Cat» զրահամեքենաները: Ինչպես փոխանցում է «AzeriDefence» կայքը, մեքենաների հետ այսօր ծանոթացել է Իլհամ Ալիևը:

Ինչպես նշվում է, Ադրբեջանը ձեռք է բերել այդ մեքենաների ամենաքիչը 4 տարատեսակ: Ուշադրության է արժանի էլեկտրոօպտիկական համակարգով համալրված մոդելը, որը հեռահար դիտման հնարավորություն է տալիս:

Մեքենաները համալրված են «Mini Samson» մարտական մոդուլներով, հագեցած «Rafael» ընկերության «NEVT 12.7» մմ կալիբրի գնդացիրներով: Մեկ այլ մեքենայում տեղադրված է «Samson MLS» մարտական մոդուլը ղեկավարվող «Spike LR» տիպի հակատանկային հրթիռային կայանքով:
«Samson MLS» մոդուլներում տեղադրված են օպտիկական համակարգերով և լազերային հեռաչափերով, որոնք թույլ են տալիս հետևել թիրախին ցանկացած եղանակային պայմաններում:

«Sand Cat» զրահամեքենաների է տիրապետում նաև Ղազախստանը և Թուրքմենիստանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular