ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 հոգու առևшնգել են. փորձում են Դաշնակցության վրա ճնշnւմներ գործադրել, բայց դա չի գործելու. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ համացանցում տարածվել է ինչ-որ ձայնագրություն, պարզ չի ում կողմից, որի արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրեական գործ և այսօր առավոտից խուզարկություններ են սկսվել Վայքի և Եղեգնաձորի Դաշնակցության գրասենյակներում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Վայոց ձորի մեր անդամներին՝ շուրջ 10 հոգի, ձերբակալել են: Կարող եմ ասել՝ մարդկանց առևանգել են, գտնվելու վայրերը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում իմանալ, փաստաբաններն էլ չեն կարողանում իմանալ, իրենց կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Նույնիսկ մեզ տեղեկություն չեն տրամադրում, թե առևանգված մեր ընկերները որ բաժիններում են գտնվում:

Մեր պատգամավորները այս պահին գտնվում են մարզում, փորձում են տեղերը ճշտել, անընդհատ խոչընդոտներ են ստեղծում թե՛ պատգամավորների, թե՛ փաստաբանների համար: Ակնհայտ է, որ կուսակցությունը թիրախավորված է, փորձում են այս նպատակով , կեղծ գործերով ճնշումներ գործադրել, բայց Դաշնակցության վրա դա չի ազդում, սա ոչ վերջինն է, ոչ առաջինը»,-նշեց Սաղթելյանը:  

«Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը փաստելա  շատ կարևոր 2 բան, նախ փաստելա, որ հայ ժողովուրդը Նիկոլի հերթական  երկիրը հանձնելու օրակարգին դեմ ա և հաշտ չի, երկրորդը՝ փաստելա, որ Նիկոլը այլևս չունի լեգիտիմիություն և առհասարակ մեր ժողովուրդի հետ կապ չունի և երրորդ փաստելա, որ այս մարդը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է արյուն թափել, բռնությունների գնալ»,-նշեց Սաղթելյանը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular