Իրավապահները ձերբակալել են բազմազավակ մորը, որի մանկահասակ երեխան նոր է ապաքինվել կարմրուկից․ Գեղամ Մանուկյանն ահազանգում է (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ահազանգում է․
«Իրավապահների հերթական խայտառակությունը...
Վայոց Ձորի քննչականը ձերբակալել է մեր դաշնակցական ընկերուհիներին, հարս եւ սկեսուր միաժամանակ: Ընկերուհի Արփինեն երեք զավակների մայր է, երրորը՝ մանկահասակ երեխան դեռ նոր է ապաքինվել կարմրուկ հիվանդությունից, իսկ ավագ որդին մի քանի օր անց զորակոչվելու է Հայոց Բանակ...
Հայկական «ժողովրդավարության բաստիոն» ու անբարոյություն...»,- նշել է պատգամավորը։