Պարտադիր ապահովագրության պահանջը դադարեցվեց. հայտնի է ժամկետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ արագորեն ընդունել է «Զբոսաշրջության մասին» օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն՝ երկիր մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարների պարտադիր ապահովագրության պահանջը կդադարեցվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
Որոշվել է հրաժարվել այս փոփոխություններից՝ անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար ժամանակի սղության պատճառով, պարզաբանել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նախագահի կողմից ստորագրվելուց և Օրենսդրական տեղեկագրի կայքում հրապարակվելուց հետո։