ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեկինում օդի աղտոտվածության մակարդակը նորման գերազանցել Է 20 անգամ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի հյուսիսում եւ երկրի մայրաքաղաք Պեկինում օդի մեջ վնասակար մասնիկների պարունակության մակարդակը նորման գերազանցել Է 20 անգամ, ինչի մասին հայտնել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հանձնարարվող նորման կազմում Է 25 միկրոգրամ մեկ խորանարդ մետրի հաշվով, Պեկինում այդ ցուցանիշը ներկայում կազմում Է 500 միկրոգրամ:
Իշխանությունները հրապարակել են հատուկ նախազգուշացում, որը խորհուրդ Է տալիս մարդկանց, առանձնապես տարեցներին ու երեխաներին, դուրս չգալ իրենց տներից եւ ավելի քիչ ժամանակ անցկացնել փողոցներում:  
Նշվում Է, որ ստեղծված վիճակի պատճառը կարող Էր դառնալ լույս մայիսի 4-ի գիշերը քաղաքում մոլեգնած փոշեմրրիկը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular