ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդունվել է Հայաստանի զինանշանի մասին նոր օրենքը․ պատմության այս օրը (15 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հայաստան՝ Պետական խորհրդանիշների օր, Ադրբեջան՝ Ազգային փրկության օր, Կոստա Ռիկա՝ Ծառատնկման օր, Ղրղզստան՝ Հրշեջների օր, Կորեայի Հանրապետություն՝ Գյուղատնտեսության օր, Ճապոնիա՝ Սաննո Մացուի փառատոն:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828- ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական զորքերը սկսել են գնդակոծել Կարս քաղաքը:

1899-ծնվել է հայ խորհրդային նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը:

1912-ծնվել է կենսաքիմիկոս Գագիկ Հովակիմյանը:

1915– Կ.Պոլսում կախաղան է բարձրացվել հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Փարամազը` Մատթես Սարգիսյանը։

1918-օսմանյան Թուրքիան իրականացրել է քուրդ-եզդիների ցեղասպանություն:

1921-վերջնականապես համոզվելով, որ Զանգեզուր երկրամասն անցնելու է Խորհրդային Հայաստանին, Նժդեհն անցել է Իրան։

1935– տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան։

1957-ծնվել է նկարչուհի, Հայաստանի վաստակավոր նկարիչ Թենի Վարդանյանը:

1978-վախճանվել է արձակագիր, մանկագիր Արաքսը (Արաքս Ավետիսյան):

1988-Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը տվել է իր համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն իր կազմ ընդունելու հարցում և այդ առիթով դիմել է ԽՍՍՀ Գերագույն խորհրդին:

1992- ավարտվել է հայկական ռազմաօդային ուժերի ձևավորման գործընթացը։

1993-Ադրբեջանի խորհրդարանի նախագահ է դարձել Հեյդար Ալիևը։

 2006-ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:.

2005- Արցախում կայացել են խորհրդարանական ընտրություններ։

2006– ընդունվել է Հայաստանի զինանշանի մասին նոր օրենքը։ 

2007- «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ընտրվել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար:

2009-հայաստանաբնակ իրանցիները ցույց են կազմակերպել Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց` բողոքելով Իրանում անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներից:

2011-Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիից Երևան տեղափոխելու դեմ ստորագրահավաք է նախաձեռնվել, պահանջը եղել է նկարչի 4 որմնանկարների վերադարձնելը Գյումրի:

2017-«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկել Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր, 85-ամյա Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:

2018- Վճռաբեկ դատարանն ազատ է արձակել առաջին ատյանի կողմից վեց տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանին: 

2022- «Դիմադրություն» շարժման մասնակիցները սկսել են հավաքել վրանները Ֆրանսիայի հրապարակից, շուրջօրյա ակցիաները դադարեցվել են:

2023- ձերբակալել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը խախտելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ

313-Բյուզանդիայի թագավոր Կոնստանտինը հայտարարել է խղճի ազատություն և հրամայել է քրիստոնյաներին վերադարձնել բռնագրավված ունեցվածքը:

1215– Անգլիայի թագավոր Հովհաննես 1-ին Անհողի կողմից ստորագրվել է մի փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը:

1389-Կոսովյան դաշտում տեղի ունեցած ճակատամարտում սերբական բանակը պարտություն է կրել սուլթան Մուրադ Առաջինի բանակից, սերբերի առաջնորդ Լազարը սպանվել է:

1502-Կոլոմբոսը հայտնագործել է Մարտինիկա կղզին:

1580-Ֆրենսիս Դրեյկի շուրջերկրային ճանապարհորդություն իրականացնող արշավախումբն անցել է Բարեհուսո հրվանդանը: 

1667-ֆրանսիացի բժիշկ Ժան-Բատիստ Դենին իրականացրել է առաջին հաջողված արյան փոխներարկումը՝ 15-ամյա տղային փոխներարկվել է գառան արյուն:

1836-Արկանզասը դարձել է ԱՄՆ-ի քսանհինգերորդ նահանգը:

1844-Չարլզ Գուդիերն արտոնագրել է ռետինի վուլկանացումը:

1851-կաթնագործ Ջեկոբ Ֆուսսելը Բալթիմորում հիմնել է աշխարհում առաջին պաղպաղակի ֆաբրիկան:

1869-Նյու–Յորքում Ջոն Խայատն արտոնագրել է ցելլյուլոիդը:

1896-Ճապոնիայի Սանրիկայի մոտ տեղի ունեցած ստորջրյա երկրաշարժի արդյունքում առաջացած հսկայական ցունամի-ալիքը սրբել ծովն է լցրել ավելի քան 10 000 շինություն և 27 000 մարդ:

1924-Ֆորդ ընկերության հոսքագծից դուրս է եկել 10 միլիոներորդ մեքենան: 

1932-սկսվել է պատերազմ Բոլիվիայի և Պարագվայի միջև:

1954 – ստեղծվել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ-ն։

1946-ծնվել է հույն երգիչ Դեմիս Ռուսոսը:

1985-էրմիտաժում Ռեմբրանտի Դանայա կտավը փչացրել են ծծմբական թթվով:

1996– վախճանվել է ամերիկացի հայտնի ջազային երգչուհի Էլլա Ֆիցջերալդը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular