ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետ. Փաշինյանի պատճառով Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ հասել են ամենացածր կետին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկկողմ հարաբերությունները Երևանի և Մոսկվայի միջև հասել են ամենացածր կետին վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պատճառով, ով փորձում է Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել Հայաստանի սահմանային տարածքների կորստի մեջ, ասել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը ria.ru-ի  հետ զրույցում։

«Այս պահին Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին, և դա, իհարկե, Փաշինյանի վարչակարգի քաղաքականության շնորհիվ, որը հանձնեց Ղարաբաղը, որոշ վիճելի սահմանային տարածքներ և փորձում է դրանում մեղադրել ոչ թե իրեն, այլ Մոսկվային»,- ասել է նա։

Իրավիճակի փոփոխություն, ըստ փորձագետի, հնարավոր է միայն Հայաստանում քաղաքական վերնախավի փոփոխության արդյունքում, երբ կլինի վերնախավ, որն ավելի համարժեք դիրք կզբաղեցնի արտաքին քաղաքականության մեջ և կդադարի խաղարկել հակառուսական խաղաքարտը որպես սեփական քաղաքական խնդիրները լուծելու միջոց:

Մենդկովիչի կարծիքով այս պահին Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաները ոչ մի լուրջ բանի չեն հանգեցնի, քանի որ Հայաստանում բողոքի ցույցեր են տեղի ունենում 2020 թվականից, «երբ Փաշինյանի վարչակարգի անհեռատես քաղաքականության պատճառով սկսվեց Ղարաբաղի կորուստը»։

«Իսկ հիմա դա ավելի է սրվել Ադրբեջանին հետագա տարածքային զիջումների պատճառով, սակայն այս ամբողջ ընթացքում բողոքի ցույցերը չեն հանգեցրել քաղաքականության մեջ իրական տեկտոնական տեղաշարժերի, հետևաբար, շատ մեծ է իներցիոն սցենարի հավանականությունը, այսինքն աղմուկ կհանեն, հետո կցրվեն,  և այդպես անվերջ»,- ընդգծել է փորձագետը։

Նա նաև կարծում է, որ, այնուամենայնիվ, Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է հենց ժողովրդական ընդվզումների արդյունքում։

«Բայց ես չեմ տեսնում որևէ ներքին ներուժ, որը կարող է հանգեցնել քաղաքականության փոփոխության», - եզրափակել է Մենդկովիչը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ից Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում Փաշինյանի հրաժարականի, Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի և Բաքվին մի շարք սահմանային տարածքների փոխանցման դադարեցման պահանջներով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular