ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ելքի տոմս. Հայաստանը կորոշի՞ դուրս գալ ՀԱՊԿ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից ժամանակի հարց է, և այլևս կասկած չկա, որ դա տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, վստահ են «iz.ru»-ի հետ զրուցած փորձագետները։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին հանրապետության վարչապետը խորհրդարանական նիստում տեղի ունեցած լեզվակռվի ժամանակ ասել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից «երբ անհրաժեշտ համարի»։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ ղեկավարը պարզաբանել էր, որ Փաշինյանի ելույթում որևէ ուղղակի ակնարկ չկա կազմակերպությունից դուրս գալու օգտին կայացած որոշման մասին։ Այնուամենայնիվ, քաղաքական ուղղվածության ակնհայտ փոփոխությունը հօգուտ Արևմուտքի հետ հարաբերությունների ուղեկցվում է ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության սառեցմամբ և անդամավճար վճարելուց հրաժարվելով։ Այստեղ հարցն այն է, թե որքան շուտ դա կարող է տեղի ունենալ:

«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու սցենարն արդեն բոլորի կողմից հաշվի է առնվել ու հաշվարկվել։ Բոլորը գիտեն, որ այդ ելքը տեղի կունենա։ Եվ դա Հայաստանի նախաձեռնությունն է, ոչ թե ՀԱՊԿ-ի։ ՀԱՊԿ-ն իր հերթին ամեն ինչ արել է, որպեսզի հաշվի առնվի Երևանի շահերը»,- ասել է ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։

Այդ որոշումը, ըստ ամենայնի, Փաշինյանի կառավարությանն է, այս ընթացքում սակարկություններ են ընթանում, և վարչապետը փորձում է առավելագույն թվով քաղաքական միավորներ հավաքել, ավելացրել է նա։ 

Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացն ինքնին կարող է ամենահեշտ խնդիրը չլինել Երևանի համար։

«Այս պահին Հայաստանը չի կարող մեկ գործողությամբ տեղափոխվել այլ կառույց։ Դժվար կողմերն այստեղ ռուսական ռազմակայանի, ռուս սահմանապահների առկայությունն են, վիզային արտոնությունները Հայաստանի քաղաքացիների համար»,- հիշեցրել է ՄԳԻՄՕ-ի Կովկասյան սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular