ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուելսի արքայադուստրը քաղցկեղի ախտորոշումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի դեմ պայքարի մասին հայտարարելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև։

Ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ նա մասնակցում է Trooping the Color ամենամյա ռազմական ներկայացմանը։ Հաղորդել է Sky News-ը։

Միդլթոնն ու նրա ընտանիքը լուսանկարվել են մեքենայում, որը ժամանել է Բուքինգհեմյան պալատ՝ մասնակցելու թագավորական հեծելազորային ամենամյա շքերթին։

Նախօրեին՝ հունիսի 14-ին, Ուելսի արքայադուստրը կապի էր դուրս եկել Instagram-ով, հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել Չարլզ III թագավորի ծննդյան օրվա շքերթին: Միդլթոնն ասել էր, որ կշարունակի բուժումը ևս մի քանի ամիս։ «Ես սովորում եմ համբերատար լինել, հատկապես անորոշության ժամանակ»,- գրել էր նա:

Լուսանկարներն այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular