ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սթիվեն Քինգը Թրամփին միջուկային կոճակին մոտ թողնելն ավելի սարսափելի Է համարում իր թրիլերներից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, որը հայտնի Է գլխավորապես թրիլերի եւ սարսափի ժանրի իր վեպերով, կարծում Է, թե այն փաստը, որ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային կոճակը գործի դնելու հնարավորություն ունի, ավելի սարսափելի Է իր ցանկացած ստեղծագործությունից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին Քինգն այս մասին գրել Է իր Twitter-ում:   
 
«Այն, որ այդ տղայի (Թրամփի) մատը կարմիր կոճակի վրա Է, ավելի ահավոր Է իմ գրած սարսափների ցանկացած պատմությունից»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Թրամփի թվիթները պետության ղեկավարի պաշտոնում նրա առաջին հարյուր օրվա ընթացքում բավականին հստակ կերպար են ներկայացնում. նա պարզապես անձի նարգիզական խանգարվածության քրեստոմատիական օրինակ Է մարմնավորում»,- նշում Է գրողը: 
Ծնունդով Փորթլենդից (Մենի նահանգ) 69-ամյա Սթիվեն Քինգն ավելի քան 50 վեպերի հեղինակ Է, որոնք վաճառվել են գրեթե 350 միլիոն օրինակ տպաքանակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular