ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շատ հետևողական քաղաքականություն». կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ-ում ներդրում կատարել: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, արդյունքում կազմակերպության բյուջեն ենթակա է ճշգրտման։ Քաղաքագետ Մարինա Սիլկինան Mosregtoday.ru առցանց հրատարակությանը տված հարցազրույցում պարզաբանել է է, թե արդյո՞ք նման որոշումը ՀԱՊԿ-ում ճգնաժամի կհանգեցնի, և ինչպե՞ս Ռուսաստանը կարձագանքի Հայաստանի նման հայտարարությանը։

«Իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի ընդհանուր բյուջե մուծումներ կատարելուց Հայաստանի հրաժարումը չի հանգեցնի այդ դաշինքի փլուզմանը, քանի որ կան այլ մասնակից երկրներ, որոնք պարբերաբար վճարում են իրենց մասնաբաժինը բյուջե, ուստի այդ առումով իրավիճակը կրիտիկական ​​չէ», - ասել է Սիլկինան:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ Հայաստանի ղեկավարության որոշումը, անշուշտ, վկայում է դաշինքում այդ պետության գործունեության կրճատման մասին։ «Այդ ուղղությամբ նրանք շատ հետևողական քաղաքականություն են վարում։ Ինչպես հիշում ենք, անցյալ տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչը հետ կանչվեց, իսկ նորը չնշանակվեց»,- նշել է փորձագետը։

Սիլկինան ընդգծել է, որ եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա կլինեն շատ այլ պետություններ, որոնք կցանկանան անդամակցել այդ կազմակերպությանը։ Եվ դա ճիշտ այնպես, ինչպես օրերս Զիմբաբվեն ցանկություն է հայտնել դառնալ BRICS-ի անդամ։ «Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը բաց է այլ երկրների հետ համագործակցության համար։ Չնայած այն հանգամանքին, որ այն ի սկզբանե ստեղծվել է հետխորհրդային տարածքում, բայց մենք տեսնում ենք ներկայիս իրողությունները, տեսնում թե ինչպես է փոխվում աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզը, ուստի հնարավոր է, որ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ այլ պետություններ դիմեն կազմակերպությանը անդամակցելու համար»,- կանխատեսել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular