ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանցիների ավելի քան 81 տոկոսը հավանություն Է տալիս Պուտինի աշխատանքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն Է տալիս ռուսաստանցիների 81,6 տոկոսը, կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքը դրական Է գնահատում 52,1 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են  հարցման տվյալները, որն անցկացրել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ՀԿՈւՀԿ):
 
Սոցիոլոգների տվյալների համաձայն, մարտի վերջին նախագահի գործունեության հավանության մակարդակը կազմում Էր 82,7 տոկոս, ապրիլի կեսերին այդ ցուցանիշը նվազել Էր մինչեւ 80,8 տոկոս: Հարցումը, որն անցկացվել Է ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում, ցույց Է տվել, որ պետության ղեկավարի աշխատանքը դրական Է գնահատում ռուսաստանցիների 81,6 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular