Հնդկաստանում մարդատար ու բեռնատար գնացքներ են բախվել, կան զոհեր ու վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում մարդատար ու բեռնատար գնացքներ են բախվել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է նահանգի գլխավոր նախարար Մամատա Բաներջին։
Միջադեպի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, սակայն ըստ ndtv.com-ի՝ ողբերգական վթարի հետևանքով զոհվել է մարդատար գնացքի հինգ ուղևոր, առնվազն 25 մարդ վնասվածքներ է ստացել։
Բաներջիի հաղորդմամբ՝ բժիշկներն ու փրկարարական թիմերն արդեն դեպքի վայրում են։ Նախնական տեղեկություններով՝ բեռնատար գնացքը բախվել է Kanchenjunga Express մարդատար գնացքին։