ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնադրվել է Երևանի Բուսաբանական այգին․ պատմության այս օրը (17 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հայաստան՝ Ավիացիայի օր, Ինդոնեզիա՝ Երեխաների օր, Իսլանդիա՝ Անկախության օր, Ղրղզստան՝ Ջրային տնտեսության աշխատողների օր, Ռումինիա՝ Ազգային ավիացիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1879 – ծնվել է սփյուռքահայ պատմաբան, բանասեր Արշակ Ալպոյաճյանը։

1929 – ծնվել է ճանաչված շախմատիստ, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։

1935 - Հիմնադրվել է Երևանի Բուսաբանական այգին։

1969– վախճանվել է գրող Գուրգեն Մահարին։

1971– ավտովթարից վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վրաստանի հետ։

2002- Երևանում բացվել է գրողների առաջին համահայկական խորհրդաժողովը, որի ընթացքում ստեղծվել է նաև համահայկական բարեգործական հիմնադրամը:

2006- Երևանի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Երևան-Բաթումի–Երևան ուղերթի բացման հանդիսավոր արարողությունը:

2008-Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշել է, որ «Ա1+» անկախ հեռուստակայանի եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը վերաբերում է ազատ խոսքի իրավունքին:

2015-Շիրակի մարզի 5 համայնքներում կարկուտը վնասել է բերքի 50-60 տոկոսը։

2019-Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է  «Գրանտ Հոլդինգի» սեփականատերերից մեկի՝ Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի հետ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

362 —սպանվել են  քրիտոնյա տառապյալներ Մանուելը, Սավելը և Իսմաիլը։

1239 —ծնվել է Պլանգենտենների դինաստիայի Անգլիայի թագավոր Էդուարդ 1-ին Երկարաոտը։

1579– անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքն ափ է իջել Հյուսիսային Ամերիկայում ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում և այն հայտարարել  անգլիական տարածք։

1659 —ծնվել է իտալացի նկարիչ Ֆաուստինո Բոկկին։

1691-ծնվել է իտալացի նկարիչ Ջովանի Պաոլո Պանինին։ 

1714-ծնվել է ֆրանսիացի աստղագետ և գեոդեզիստ Ցեզար Ֆրանսուա Կասսինին։ 

1765-Հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգի Ազգային Էրմիտաժը։

1789 —Ֆրանսիայում ներքին շերտերից և արիստոկրատիայից հավաքած Գլխավոր նահանգների երրորդ գումարման պատգամավորներն իրենց հայտարարել են Ազգային ժողով։ Այն ցրելու հետևանքով տեղի է ունեցել Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և Բաստիլի գրավումը։

1882-ծնվել է ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին։

1866– Ավստրիան պատերազմ է հայտարարել Պրուսիային և սկսվել է Ավստրո-Պրուսիական պատերազմը, որը տևել է մոտ մեկ ամիս։

1885– ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը հասել է Նյու Յորք։

1898-ԱՄՆ-ի սենատը համաձայնություն է տվել Հավայան կղզիների անեքսիային։

1925 —Ժնևում ստորագրվել է պատերազմում թունավոր, խեղդող և այլ նման տիպի նյութերի օգտագործումն արգելող արձանագրություն։

1929 -«Գիրք, որի մասին չեն խոսում» գլխագրով  «Լիտերատուրնայա գազետա»-ում լույս է տեսել Իլֆի և Պետրովի «12 աթոռ» գրքի մասին հոդված, որը չի նկատվել գրաքննադատների կողմից։

1939 —Ֆրանսիայում վերջին անգամ տեղի է ունեցել հրապարակային մահապատիժ գիլյոտինայի միջոցով, մահապատժի է ենթարկվել սերիական մարդասպան Էժեն Վայդմանը։

1940– գերմանական ռազմաօդային ուժերի միավորումը՝ Լյուֆտվաֆֆեն, խորտակել է Մեծ Բրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 4000 մարդ։

1950 — Չիկագոյում վիրաբույժ Ռիչարդ Լոուլերը 45 րոպեի ընթացքում իրականացրել է աշխարհում առաջին երիկամի փոխպատվաստման վիրահատությունը։

1967 —Չինաստանում առաջին անգամ փորձարկել են ջրածնային ռումբ։

1976 –ծնվել է  ռուս շախմատիստ, գրոսմայստեր Պյոտր Սվիդլերը։

1985 —հայտնվել է «Discovery» կաբելային հեռուստաալիքը։

1991- Հարավային Աֆրիկայում պաշտոնապես չեղարկվել է նորածիններին ըստ ռասայական պատկանելիության գրանցելու մասին օրենքը, որը փաստացի նշանակել է այդ երկրում ապպարտեիդի ռեժիմի չեղարկում։

2015- վախճանվել է թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը։

2019-Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը։

2022–վախճանվել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, սցենարիստ և ռեժիսյոր ժան–Լուի Տրինտինյանը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular