ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռազմական վերլուծաբան Պրոխվատիլով. Ռուսաստանը չունի փափուկ ուժ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարկ է հիշեցնել, որ վերջերս Հայաստանն ակտիվորեն նվազեցնում է իր մասնակցությունը նախկին ԽՍՀՄ կառույցներում, և դա արդեն իրականություն է դարձել, նման կարծիք է sila-rf.ru-ի հետ զրույցում հայտնել Ռազմական գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Պրոխվատիլովը։

«Այդ ամենը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Եվ դրանք արդեն սոսկ սենսացիաներ չեն, դա իրականություն է, Հայաստանը կարող է ամբողջությամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից,- ասել է նա,- մենք կորցնում ենք այդ երկիրը, այսինքն ողջ Հարավային Կովկասից ենք հեռանում»։

Զրուցակիցը բացատրել է, որ այս իրավիճակը մասամբ հնարավոր է դարձել Ռուսաստանի փափուկ ուժի բացակայության պատճառով, և դա ոչ միայն Հայաստանում։ Ռազմական վերլուծաբանը որպես օրինակ բերել է ԱՄՆ-ի աշխատանքը, որը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը դրամաշնորհների միջոցով։ 

«Իրավիճակի վրա ազդում է նաև փափուկ ուժի բացակայությունը։ Ռուսաստանը հիմա ոչ մի տեղ չունի փափուկ ուժ: Ռոսսոտրուդնիչեստվոյի նման կառույցները չեն շտկում իրավիճակը։ Նույն ամերիկացիները, օրինակ, դրամաշնորհներ են տալիս։ Հետո շատ ճշգրիտ նայում են, թե ինչպես են օգտագործվել այդ միջոցները։ Եվ ԱՄՆ-ն իր գրանտակերների օգնությամբ քաղաքականություն է վարում»,- ասել է Պրոխվատիլովը։

Նրա խոսքով Ռուսաստանը նման սխալ թույլ տվեց Ուկրաինայում շփվելով էլիտաների հետ, երբ անհրաժեշտ էր աշխատել ժողովրդի հետ։ Նույն կերպ Մոսկվան փորձում է շտկել իրավիճակը և շարունակում է երկխոսությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք պետք է աշխատենք բնակչության, այլ ոչ թե էլիտաների հետ: Պետք չէ պայմանական Մեդվեդչուկին կամ Յանուկովիչին քաշել քո կողմը։ Փաշինյանին, ով ուղղակի անգլո-սաքսոնների արտադրանք է, չպետք է հրավիրել զրույցի: Հրավիրեցին, խոսեցին, սիրեցին, շոյեցին, ու հետո ի՞նչ։ Պետք է աշխատել ժողովրդի հետ: Ներկայումս Հայաստանում տեղի են ունենում կատաղի բողոքի ցույցեր տեղի քահանայի գլխավորությամբ։ Չնայած նրանք դեռ չեն հասել հաջողության, բայց իմ կարծիքով Ռուսաստանը հեռացել է այնտեղից»,- ասել է հրատարակության զրուցակիցը։

Վլադիմիր Պրոխվատիլովը հավելել է, որ գուցե՞ գլխավոր խնդիրը Ռուսաստանի ղեկավարության մտածողության ու գաղափարների մեջ է, որոնք պահպանվել են դեռ ԽՍՀՄ ժամանակներից և չեն հարմարվել գլոբալ փոփոխություններին։

«Հայաստանում ռուսների նկատմամբ բացասական տրամադրվածությունը հսկայական է: Բայց նույնիսկ ներկա իրավիճակում կարելի է աշխատել, ինչը, ցավոք, չի կատարվում։ Այս ամենը խոսում է փափուկ ուժի բացակայության մասին։ Կրկնեմ, անհրաժեշտ է ակտիվ աշխատանք տեղի բնակչության հետ»,- եզրափակել է ռազմական վերլուծաբանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular