ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ես չղեկավարեմ Ֆրանսիան, ապա դա անելու է Անգելա Մերկելը. Մարին Լը պեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարել է, որ եթե հաղթանակ չտանի երկրի նախագահական ընտրություններում, ապա «Ֆրանսիան էականորեն պետք է ղեկավարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը», հաղորդում է Tass-ը։

«Ինչ էլ որ լինի, Ֆրանսիան պետք է ապագայում կին ղեկավարի, կամ դա կլինեմ ես, կամ էլ Անգելա Մերկելը»,-ասել է Լը Պենը, ով ավելի վաղ քննադատել էր նախագահական ընտրություններում իր մրցակից, «Առաջ» շարժման ղեկավար Էմմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ ֆրանկո-գերմանական միությունը պետք է ամրապնդել՝ Եվրամիության հիմք դարձնելու համար։

«Իրականությունն այն է, որ դուք այցելել եք տիկին Մերկելին և նրանից օրհնություն խնդրել, քանի որ մտադիր չեք որևէ բան ձեռնարկել առանց նրա համաձայնության»,-հայտարարել էր Լը Պենը և ընդգծել, որ իր մրցակիցը ընտրություններում ընտրել է «անվերապահ հնազանդություն՝ Եվրամիությանը» ուղղությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular