ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի կառավարությունը սկսել է վիճելի գյուղի հանձնումը Բաքվին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանամերձ Տիգրանաշեն գյուղի բացակայությունն այն բնակավայրերի ցանկում, որտեղ Հայաստանի իշխանությունները միջոցներ կտրամադրեն Լեռնային Ղարաբաղից վերաբնակիչներին նոր բնակարանների կառուցման համար, նշան է, որ Փաշինյանի կառավարությունը սկսել է Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, գրում է rossaprimavera.ru-ն։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է այն 390 բնակավայրերի ցանկը, որտեղ 4-5 մլն դրամ կտրամադրվի արցախցիներին տուն կառուցելու կամ գնելու համար։

Նա նշել է, որ ցուցակում չկա Տիգրանաշեն բնակավայրը, որը խորհրդային տարիներին եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Տիգրանաշենը գտնվում է Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին Հայաստանի հյուսիսը և հարավը կապող հանրապետական մայրուղու վրա։

 «Ցուցակում ներառված են սահմանամերձ բոլոր բնակավայրերը, բացի Տիգրանաշենից։ Ակնհայտ է, որ այդ որոշմամբ իշխանությունները սկսում են Տիգրանաշենի հանձնման գործընթացը»,- գրել է Առաքելյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular