Չեխիայի զորավարժարանում զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեխիայի բանակը հայտնել է երկրի արևելքում զինամթերքի պայթյունի մասին։ Պայթյունը տեղի է ունեցել Լիբաուի զորավարժարանում, կան վիրավորներ.
«Մենք գործ ունենք լուրջ միջադեպի հետ Լիբաուի ուսումնական տարածքում, որտեղ պայթել է դեռևս անհայտ տեսակի զինամթերք։ Ցավոք, տեղում վիրավորներ կան»,- X սոցցանցում (նախկին Twitter) հայտնում է Չեխիայի բանակը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուղղաթիռ։ Միջադեպը հետաքննում է ռազմական ոստիկանությունը։