ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը 43 միլիոն դրամի մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիայում պատերազմից տուժածներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կողմից Սիրիայում պատերազմից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն կուղարկելու նախագիծն այսօր Կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ձեր հաստատմանն եմ ներկայացնում ԱԳՆ-ին գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը, որի նպատակը Սիրիայում տուժած բնակչությանը Հայաստանի կողմից մարդասիրական օգնության տրամադրման կազմակերպումն է»,- ասաց Նալբանդյանը:

Ըստ նախագծի՝ Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով` «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի 2-րդ եռամսյակում կհատկացվի 43 մլն դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular