ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնել Թուրքիային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանը կոչ է արել Թուրքիային անհապաղ չեղարկել չինական արտադրության մարդատար ավտոմեքենաների նկատմամբ սահմանված «խտրական» մաքսատուրքերը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, գրում է noi.md-ն։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Թուրքիան հայտարարել էր Չինաստանից ներկրվող ներքին այրման շարժիչներով և հիբրիդային մարդատար ավտոմեքենաների համար 40 %-ի սահմանում լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին, որոնք ուժի մեջ պետք է մտնեն 30 օրից։ Նախկինում երկիրը 40 %-ի չափով  ներմուծման լրացուցիչ մաքսեր էր սահմանել  չինական էլեկտրական մեքենաների համար։ Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնում և «կտրականապես դեմ է Թուրքիայի կողմից չինական մարդատար ավտոմեքենաների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքերի սահմանմանը»։

Նրա խոսքով, Թուրքիան «լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում միայն Չինաստանից ներկրվող մարդատար ավտոմեքենաների վրա, ինչը խտրական վերաբերմունք է չինական արտադրանքի նկատմամբ, և նման գործողությունները հակասում են առավել բարենպաստ ռեժիմի սահմանման սկզբունքներին»։

Ավելին, նա նշել է, որ դա խախտում է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված կանոնները։

«Չինաստանը կոչ է անում Թուրքիային անհապաղ վերացնել խտրական մաքսատուրքերը և աշխատել Չինաստանի հետ խթանելու երկկողմ առևտրատնտեսական կապերի առողջ զարգացումը», - ասել է Չինաստանի առևտրի նախարարության խոսնակը հավելելով, որ «իրենք բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն չինական ձեռնարկությունների օրինական իրավունքները և  շահերը պաշտպանելու համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular