ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան Ռուսաստանին օգնել է կանխել «Կրոկուսից» հետո երկրորդ ահաբեկչությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են իրենց ռուս գործընկերներին և օգնել կանխել երկրորդ ահաբեկչությունը Մոսկվայում՝ «Կրոկուս» կենտրոնի վրա հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet թերթը։

«Համալիրի վրա առաջին հարձակումից հետո ահաբեկչական խմբավորումը պլանավորել էր երկրորդ հարձակումը: Նրանք ծրագրել էին հարձակվել մարդաշատ առևտրի կենտրոնի վրա: Թուրքական հետախուզությունը կանխեց այս երկրորդ խոշոր հարձակումը՝ կապ հաստատելով Մոսկվայի հետ»,- գրում է թերթը:

Ահաբեկչությունը, ըստ հրապարակման, նախապատրաստել են ՌԴ-ում արգելված «Վիլայաթ Խորասան» խմբավորման զինյալները, որոնք կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ:

Hurriyet-ը նշում է, որ թուրքական հետախուզական ծառայությունները երկար ժամանակ վերահսկել են «Վիլայաթ Խորասան» կազմակերպության տեղական մասնաճյուղի գործունեությունը, որը մասնակցել է հունվարի վերջին Ստամբուլի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցու վրա հարձակմանը։ Հետախուզական ծառայությունները բռնել են մի քանի անձանց, հարցաքննել նրանց, որից հետո կապ է հաստատվել ռուսական կողմի հետ։

Հրատարակությունը հիշեցնում է, որ Ստամբուլում ահաբեկչությունից կարճ ժամանակ առաջ ահաբեկչության հեղինակներից երկուսը եղել են Թուրքիայում, ինչի մասին թուրքական հատուկ ծառայությունները տեղեկացրել են Ռուսաստանի իրավապահ մարմիններին։

Հիշեցնենք Մերձմոսկվայում «Կրոկուս» առևտրի և զվարճանքի ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 144 մարդ, վիրավորվել՝ 551-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular