ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միքայել Արզումանյանը և նրա ընտանիքը դատական հայց են ներկայացրել ՀՀ ՊՆ-ի դեմ

ԻՐԱՎՈՒՆՔ

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը և նրա ընտանիքը դատական հայց են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության դեմ։

Այդ մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից։
Նրանք պահանջում են վերացնել ՊՆ սոցիալական վարչության պետի` 2023 թ. հուլիսին ընդունած «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը։

Հիշեցնենք` 2022թ-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular