ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլիզաբեթ 2-րդի ամուսինն աշնան սկզբից կդադարի իրականացնել թագավորական պարտականությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպն աշնանից կդադարի իրականացնել թագավորական պարտականությունները: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Բուքինգեմյան պալատին:


Բուքինգեմյան պալատի պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ մինչ օգոստոս նա կշարունակի իրականացնել իր պարտականություններն ավելի վաղ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ինչպես անհատապես, այնպես էլ թագուհու հետ:

Հայտարարությունում նաև ասվում է, որ Ֆիլիպը չի ընդունի նոր հրավերներ, սակայն ժամանակ առ ժամանակ կայցելի որոշ հրապարակային միջոցառումների: Դուքսն ավելի քան 780 կազմակերպությունների հովանավոր, նախագահ կամ անդամ է: Նա առաջվա պես կապված կլինի այդ կազմակերպությունների հետ, սակայն այլևս ակտիվ դեր չի խաղա դրանց գործունեությունում:

Նշվում է, որ որոշումն անձամբ կայացրել է արքայազն Ֆիլիպը, իսկ թագուհին աջակցել է ամուսնու որոշմանը:

Հայտնի է, որ հունիսին Էդինբուրգի դուքսն 96 տարեկան կդառնա:

Էլիզաբեթ Երկրորդը կշարունակի իրականացնել պաշտոնական գործերի ամբողջական ծրագիրը թագավորական ընտանիքի մյուս անդամների աջակցությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular