ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը պետական այցով մեկնել է Հյուսիսային Կորեա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով մեկնել է Հյուսիսային Կորեա։

Օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն։ Բանակցություններին կմասնակցեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, բնական պաշարների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կոզլովը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը։։

Վերջին անգամ Պուտինը ԿԺԴՀ-ում եղել է 2000 թվականին, երբ Հյուսիսային Կորեայի նախագահն այն ժամանակ Կիմ Չեն Իրն Իր՝ ներկայիս առաջնորդի հայրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular