ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է Միլան-Երևան չվերթի հետաձգման պատճառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Wizzair ավիաընկերության Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է. Հայաստանի ժամանակով ժամը 14:00-ին այն կժամանի Երևան, ինչից մոտ մեկ ժամ անց էլ կկայան Երևան-Միլան չվերթը: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Թռիչքի հետաձգման պատճառը ինքնաթիռի փոփոխությունն է եղել, սակայն դեռևս տեղեկություն չունենք, թե ինչով է պայմանավորված եղել փոփոխության անհրաժեշտությունը»,-հայտնեցին քաղավիացիայից: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ գտնվում էին օդանավակայանում և չէին կարողանում վերադառնալ Հայաստան:

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեսագրություն էր հրապարակել ուղևորներից մեկը՝ Գոհար Հակոբյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular