ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են․ Բագրատ Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մենք գնալու ենք այցելությունների, հատկապես թիրախային տեղերը»,- ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով  հարցին, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները սահմանազատման, սահմանագծման գործընթացի հետ կապված իրազեկման խնդիր ունեն։

Սրբազանն ընդգծեց, որ այցելելու են տարբեր վայրեր, քանի որ իրենց պայքարը պարզ տեղանքի մասին չէ։

Բագրատ Սրբազանն ասաց, որ խնդրել է, որպեսզի գնան ու նկարեն Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված՝ Ոսկեպարի, Կիրանցի սահմանի երկայնքով տեղադրված փշալարերով ցանկապատերը։

«Այս պահի դրությամբ չկա։ Խնդրել եմ՝ երկրորդ անգամ ստուգեն հնարավոր բոլոր ծայրերից։
Հունիսի 21–ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են, որոնք մեր անվտանգությունն են ապահովելու։ Այն, ինչ որ ինքը ցույց է տվել, չկա, միգուցե ինչ որ հատվածում մի կտոր է, որ նկարեն ու ասեն՝ այլևս վերջ։ 

Կգնամ, իմ աչքով տեսնելու։ Նկարներ են ուղարկել, որ գետնին ինչ-որ տեղեր փշալարեր են, բայց իր ներկայացրած փշալարերով ցանկապատ գոյություն  չունի ինձ ուղարկած լուսանկարներում, տեսանյութերում։ Գնալու եմ անձնապես տեսնել։

Սև լիճը ձեզ օրինակ. գնացել էին ուրիշ լիճ, կանգնել էին ու ասում էին՝ Սև լճում կանգնած ենք, լիճը մերն է»,- ասաց Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular