ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան խոսել է Ադրբեջանում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Ադրբեջանում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի մասին։

«Հայ-ադրբեջանական շփումների ժամանակ բարձրացվե՞լ է Ռուբեն Վարդանյանի հարցը»,- այսպես է Զախարովան պատասխանել ճեպազրույցի ժամանակ լրագրողին, ով հետաքրքրվել է, թե ռուսական կողմը բարձրաձայնում է Բաքվի բանտից գործարարին և բարերարին ազատելու թեման։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, և ավելի լավ է նրա հետ կապված հարցերն ուղղել Երևանին և Բաքվին։ «Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ հանդես է եկել եռակողմ համաձայնագրերի իրականացման օգտին, որոնց առանցքային բաղադրիչը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular