ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծիք. Ամերիկամետ Հայաստանն այս տարածաշրջանում չի գոյատևի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրականությունն այն է, որ այս պահին Հարավային Կովկասում միակ ամերիկամետ պետությունը Հայաստանն է։ Վրաստանը փորձում է հիմնարար կապեր հաստատել Չինաստանի հետ, Ադրբեջանը Թուրքիայի հետ, իսկ ինքը՝ Թուրքիան, աստիճանաբար շարժվում է դեպի BRICS։ Միաժամանակ Իրանը մնում է ծայրահեղ հակաամերիկյան, ինչպես և Ռուսաստանը։ Տարածաշրջանային նման դասավորվածություն է ներկայացրել հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, գրում է eadaily.com-ը։

Կկարողանա՞ Միացյալ Նահանգները Հայաստանի միջոցով ամրապնդել իր ազդեցությունը տարածաշրջանում, հարցնում է վերլուծաբանը նշելով, որ յուրաքանչյուր ողջամիտ մարդ ունի այն զգացումը, որ դա անիրատեսական է, անհնար է և չի արվելու։

«Ամերիկան ​​առաջին հերթին չի վատնի իր ջանքերը, նրանք կարող են Հայաստանը վերածել նոր Ուկրաինայի, բայց քանի որ Հայաստանն իր չափերով հավասար է Ուկրաինայի մեկ շրջանին, ապա այդ ամենը երկար չի տևի։ Ուստի մենք պետք է գիտակցենք մեր պատմական պատասխանատվությունը աշխարհաքաղաքական այս խաղերում։ Իսկ թե ինչ կարժենան այս մանևրները Հայաստանի համար, պարզ է՝ պետության կործանում»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։

Ըստ Միքայելյանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ այս ամբողջ գործընթացը, որ իրականացրել է թե՛ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձով, թե՛ Լեռնային Ղարաբաղի հանձնմամբ, կտապալվի։ Ամեն դեպքում, ամերիկամետ Հայաստանը այս տարածաշրջանում չի գոյատևի, քանի որ դա իրատեսական չէ, նշել է Միքայելյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular