ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանցի ընտրողների 46%-ը դեռևս չի կողմորոշվել թե թեկնածուներից որ մեկին է տալու իր ձայնն առաջիկա նախագահական ընտրություններում․ Վարդան Ոսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

Իրանի նախագահական ընտրարշավի ընթացքում առաջին հեռուստաբանավեճից հետո, ըստ հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալների՝ ձևավորվել է առաջատար թեկնածուների հետևյալ հաջորդականությամբ եռյակը՝
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ (պահպանողսկան) -17,1% 
Սայիդ Ջալիլի (պահպանողսկան) - 16,8%
Մասուդ Փեզեշքիան (բարեփոխական) - 13,7%:

Իրանցի ընտրողների 46%-ը դեռւս չի կողմորոշվել, թե թեկնածուներից որ մեկին է տալու իր ձայնն առաջիկա նախագահական ընտրություններում։ 

Պարզ է, որ պահպանողսկան թևի երկու առաջատար թեկնածուները միասին նկատելի առավելություն ունեն բարեփոխական հավակնորդի նկատմամբ, սակայն չկողմնորոշված ընտրողների բարձր տոկոսը և թեկնածուների ձայների տոկոսային ոչ մեծ տարբերությունը խոսում են այն մասին, որ առաջիկա ընտրությունները լինելու են խիստ մրցակցային։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular