ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները փոխհամաձայնության են հասել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայում հրադադարի համաձայնագրի երաշխավոր երկրները Աստանայի հանդիպմանը փոխհամաձայնության են հասել երկրում ապաԷսկալացման գոտիների մասին հուշագրի շուրջ:
 
Այդ մասին հայտնել Է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով բանակցային շրջաններին մոտ կանգնած սեփական աղբյուրներ: 
 
Նրա խոսքով՝ երաշխավոր պետությունները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, փոխհամաձայնության են հասել փաստաթղթի բոլոր կետերի շուրջ: Աստանայում հաջորդ հանդիպումը կանցկացվի հունիսի սկզբին. մինչ այդ պլանավորվում Է մանրամասնորեն մշակել հուշագրի առանձին կետեր: Մասնավորապես, հստակ չԷ, թե հատկապես ինչ ուժեր պետք Է գտնվեն անվտանգության գոտիների սահմանների վրա:
  
Ավելի վաղ մայիսի 3-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննարկել են լարվածության նվազեցման չորս գոտիների ստեղծումը՝ Իդլիբի նահանգում, Հոմս քաղաքից դեպի հյուսիս, Արեւելյան Գուտայում եւ երկրի հարավում:
 
Հունվարի 26-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Էր, որ մտադիր Է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել այն մարդկանց պաշտպանելու համար, որոնք փախչում են բռնությունից: Նրա պլանի համաձայն, դրանք պետք Է տեղակայվեն ինչպես բուն Սիրիայում, այնպես Էլ հարեւան պետություններում:-0-/56/ 16.20
 
Սիրիա, հրադադարի երաշխավորներ, փոխհամաձայնություն  

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular