ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծ ալկոհոլի պատճառով առնվազն 10 մարդ է կյանքից զրկվել Հնդկաստանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն 10 մարդ մահացել է, ևս 12-ը թունավորվել են Հնդկաստանում կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո։ Times of India-ի փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել հարավային Թամիլնադ նահանգի Կալակուրիչի քաղաքում։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Կեղծ ալկոհոլային խմիչքների վաճառքով զբաղվողը ձերբակալվել է: Առգրավվել է մեթանոլային խառնուրդներ պարունակող 200 լիտր սպիրտ։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ այս ոգելից խմիչքն օգտագործելուց հետո տուժածները գանգատվել են փսխումից և որովայնի ցավից, որից հետո տեղափոխվել են հիվանդանոց։ Զոհերի թիվը կարող է աճել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular