ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Forbes. C-400-ի հեռահարությունը F-16-ը վերածում է անօգուտ ինքնաթիռի Ուկրաինայի ողջ տարածքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Որտեղ էլ որ ուկրաինական զինված ուժերի օդանավը տեղակայված լինի Ուկրաինայի տարածքով թռիչքի համար, աշխարհագրական կոորդինատների ցանկացած այդպիսի կետում այն կարող է որսվել ռուսական ՀՕՊ-ի հեռահար հրթիռային համակարգերով։ Դրանում վստահ են Forbes-ի վերջին հրապարակման ռազմական փորձագետները, գրում է overclockers.ru-ն:

Ամերիկացի լրագրողների հետ զրուցած վերլուծաբանները վստահ են, որ ուկրաինական բանակի բոլոր մարտական ինքնաթիռները վերածվում են իդեալական թիրախների, հենց որ նրանք դուրս են գալիս Ուկրաինայում տեղակայված ռազմական օդանավակայանների թռիչքուղիներ։

Ուկրաինայի Զինված ուժերի բարձրագույն հրամանատարությանը և օտարերկրյա ռազմական խորհրդականներից ոչ մեկը չգիտի, թե ի՞նչ է պետք անել անվտանգ օդ բարձրանալու համար։ Այնուամենայնիվ նրանց հայտնի է, որ ռուսական ուժերի դեմ օդային առաքելություններ իրականացնելու փորձերը կարող են հանգեցնել կորուստների, և ուկրաինական ինքնաթիռները կարող են անգամ ռադարների էկրաններին չհասցնել տեսնել նպատակային թիրախները խոցվելով մարտական գոտուց բավականին հեռավորության վրա:

Ուկրաինական կողմի համար ամենամեծ սպառնալիքը մարտական սահմանազատման գծի մոտ С-400 զենիթահրթիռային մարտկոցների հայտնվելն է, որոնք կարող են «ծածկել» երկինքը նույնիսկ F-16-ների համար իրենց հեռահար AIM-120 հրթիռներով, որոնք նախատեսված են օդային թիրախներ, ինչպիսիք են ինքնաթիռները և ուղղաթիռները, խոցելու համար: Ռուսական «Չորս հարյուրների» գործողությունը տարածվում է առաջնագծի մոտ 100 մղոնանոց գոտում, որին մոտենալով գրեթե բոլոր օդային թիրախները լուրջ սպառնալիքի տակ են հայտնվում։ 

Ընդ որում ցածր թռչելն է ապահովում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-24ՄՌ, Սու-27 և ՄիԳ-29 ինքնաթիռների  անձնակազմերի կողմից ռուսական դիրքերի ուղղությամբ արձակվող սահող ռումբերի և արևմտյան հեռահար հրթիռների առավելագույն արդյունավետությունը: Իսկ, եթե ամերիկյան AIM-120-ի նմանատիպ հրթիռըն արձակվի ցածր բարձրությունից, ապա դրա ողջ մարտունակությունը հակված է ձգտել զրոյի, ուստի ուկրաինացի օդաչուները պետք է ընտրեն հրթիռի արձակում ցածրից, բայց վստահություն, որ իրենք չեն խոցվի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular