Լիտվան կաջակցի Հայաստանին դեպի Եվրոպա գնալու ճանապարհին․ Լիտվայի ԱԳ նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ Լիտվան կաջակցի Հայաստանին դեպի Եվրոպա գնալու ճանապարհին։
Լիտվայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է X-ի միկրոբլոգում։
«Լիտվան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և մենք ուրախ ենք օգնելու այն դժվարին, բայց կարևոր քայլերին, որոնք նրանք անում են դեպի Եվրոպա գնալու ուղղությամբ»,- գրել է Լանդսբերգիսը:
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպմանը հավաստիացրել է վերջինիս, որ Լիտվան Հայաստանի հետ կկիսվի դեպի Եվրոպա գնալու իր փորձով և կաջակցի Երևանին այդ ամբողջ ճանապարհին։