ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է կարճ ժամանակում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը բացահայտելու հնարավորության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետները մի քանի օրվա ընթացքում կկարողանան բացահայտել Իրանի կողմից սեփական միջուկային զենքի ստեղծման փաստը, եթե երկիրը սկսի նման գործողություններ իրականացնել:

Այս մասին շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Միջուկային ռումբի ստեղծումն ինքնին անօրինական կլիներ, ուստի գաղտնի կիրականացվեր։ Բայց ինչ վերաբերում է դրա համար անհրաժեշտ ուրանի հարստացմանը, մենք լիարժեք պատկերացում ունենք այդ ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին։ Նման ակտիվություն կհայտնաբերվեր հաշված օրերի ընթացքում», - նշել է նա ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular