ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրբազան շարժումը ազգապահպանման ու միասնության հենարանն է․ Արսեն Բաբայանի արձագանքը Սուրեն Պետրոսյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպան Արսեն Բաբայանի արձագանքել է Սուրեն Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը․

«Արձագանքելով Սուրեն Պետրոսյանի՝ «շարժումը մարում է․․․» հայտարարությանը․

Սուրեն ջան, եթե իսկապես համոզված ես, որ շարժումը մարում է, ապա կնշանակի մեղավորների փնտրտուքի անհրաժեշտությունը բոլորովին չկա։ Որովհետև, եթե շարժումն իսկապես մարում է, ապա դրանում մեղքի մեծ բաժին ունես հենց դու, հենց Գառնիկը, հենց Սրբազան հայրը, հենց ես անձամբ և հենց բոլորս միասին ու մի մեծ ամբողջությամբ։

Բայց այս պարագայում, եթե համոզմունք է ձևավորվել, թե շարժումը մարում է, ապա յուրաքանչյուրս, ով դրանում մեղքի իր բաժինը չտեսնի ու դժգոհի այլ մեղավորներից՝ մեզ վաղուց հայտնի՝ «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ․․․»․ բոլորիս վաղուց հայտնի տխրահռչակ բանաձևումն է։

Ինչ վերաբերում է շարժումը մարելուն, ապա դեռևս հունիսի 4-ին եմ այդ մասին համոզմունքս հայտնել ու հիմա էլ կրկնում եմ․ Սրբազան շարժումը ոչ թե նորովի մի բան է, այլ դարեր շարունակ ազգապահպանման ու միասնության միակ հենարանը։ Շարժումը չի կարող մարել, քանի կա ու կլինի մեր հայ Առաքելական եկեղեցին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular