ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միյագիի հետ եմ երգելու». Արմենի երազանքն անկատար մնաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 14-ին հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր, ծառայության էր մեկնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: News.am-ի հետ զրույցում նրա ընկերներից Սաթինե Պողոսյանը պատմում է՝ գյումրեցի Արմենը երազում էր բանակից վերադառնալ ու հայրենի քաղաքում ձայնագրման ստուդիա հիմնել, որտեղ հնարավորություն կունենար ձայնագրել իր հեղինակային երգերը:

«Արմենը ուսումնարանում համակարգչային օպերատորության բաժնում էր սովորում, կարմիր դիպլոմով էր ավարտել ուսումնարանը: Բացի այդ հեղինակային երգեր էր գրում, երգում, ընկերների հետ տեսահոլովակներ նկարում: Ասում էր՝ երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու, դու էլ որպես պարուհի իմ տեսահոլովակներում կնկարահանվես: Բոլորիս ասում էր կտեսնե՛ք, մի օր Միյագիի հետ նույն բեմում եմ երգելու»,-պատմում է Սաթինեն:

Սաթինե Պողոսյանն ասում է՝ Արմենը տան միակ տղան էր, իրենից փոքր մեկ քույր ուներ.

«Դեպքից հետո երկու անգամ եղել ենք Արմենենց տանը, բայց ո՛չ ծնողների հետ է հաջողվել զրուցել, ո՛չ էլ քրոջ: Դե հասկանում ենք՝ ցավը մեծ է։ Արմենն այնքան բարի էր, կամեցող, ընկերասեր ու կատակասեր, երբեք նրան տխուր չէիք տեսնի: Միշտ բոլորի հետ լավ հարաբերություններ ուներ, ուսումնասարանում էլ բոլորի հետ մտերիմ շփվում էր»:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին՝ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular