ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Յոգայի միջազգային օր, Սկեյտբորդինգի միջազգային օր, Դանիա և Գրենլանդիա՝ Ազգային օր, Կանադա՝ Աբորիգենների ազգային օր, Չինաստան՝ Վիշապային նավակների օր, Ֆրանսիա՝ Երաժշտության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1918- Անդրանիկն Արաքս գետի կամուրջը պահպանող թուրքական ջոկատին ջախջախելով անցել է իրանական սահմանը և մտել Ջուլֆա։

1919-տեղի են ունեցել Հայաստանի առաջին հանրապետության  կայացած առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվել են խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի:

1925- տեղի է ունեցել Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը։

1933-վախճանվել է բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը:

1942- վախճանվել է բանաստեղծ Թաթուլ Հուրյանը:

1988-ԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը:

1992– զոհվել է մասնագիտությամբ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։

- ստեղծվել են Հայաստանի ոստիկանության զորքերը։

1994– սկսել է եթեր  հեռարձակվել Շանթ հեռուստատեսությունը։

2000-վախճանվել է ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննիսյանը:

2001-Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի աշխարհագրական ընկերության շենքից գողացել են Հովհաննես Այվազովսկու «Արևի խավարումը» կտավը:

2003-նորընտիր խորհրդարանի ամենամեծ ՀՀԿ  խմբակցության ղեկավար է դարձել Գալուստ Սահակյանը: 

2009-Համաներման մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման հիման վրա, դատարանի դահլիճից ազատ են արձակվել 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ մեղադրվող ընդդիմադիր 4 գործիչներ:

2011-Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը վերընտրվել է ռեկտորի պաշտոնում:

2014-«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները դատարան հայց են ներկայացրել՝ վիճարկելով շենքի տեղափոխման հարցը։

2016-Տավուշի մարզի գյուղերի բնակիչները շուրջ մեկ ժամ փակ են պահել Նոյեմբերյան-Երևան մայրուղին՝ բողոքելով համայնքների միավորման դեմ: 

2018- «օրենքով գողեր» և «քրեական հեղինակություններ» համարվող երեք տասնյակ անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու ժամանակ զենք և թմրամիջոցներ առգրավելուց հետո ոստիկանությունը ձերբակալել են «Ալո» մականունով Ալեքսանդր Մակարյանին և «Մասիվցի Անդիկ» մականունով Անդրանիկ Հարությունյանին:

2019- Թեղուտի և Շնողի բնակիչները փակել են Թեղուտ տանող ճանապարհը պահանջելով, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը՝ այն է առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողների ընդունի համայնքի բնակիչներից։

2021-Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

2022-Արթուր Վանեցյանը հայտարարել է մանդատը վայր դնելու և ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների հետ իր համագործակցության դադարեցման մասին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1582-մեծանուն ճապոնացի զորահրամանատար Օդա Նաբունագան իրականացրել է սեպպուկու (խարակիրի)՝ գերի չնկնելու համար:  

1633– Գալիլեո Գալիլեյը դատապարտվել է ինկվիզիցիայի կողմից։

1640– ծնվել է գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմը։

1749-Կանադայում հիմնադրվել է Գալիֆակս քաղաքը (այն ժամանակ՝ Չեբուկտո):

1788– սկսվել է ռուս-շվեդական պատերազմը։

1840– ծնվել է վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, Իլյա Ճավճավաձեի հետ միասին վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներ համարվող Ակակի Ծերեթելին։

1868– Մյունխենի թատրոնում կայացել է Ռիխարդ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերներ» օպերայի պրեմիերան։

1874-վախճանվել է շվեդ ֆիզիկոս, աստղագետ, սպեկտրոսկոպիայի հիմնադիր, արեգակի վրա թթվածին հայտնաբերող Անդերս Յոնաս Անգստրեմը:

1893-Չիկագոյում սկսել է գործել առաջին «Սատանայի անիվ» կարուսելը:

1915- Կունցեվո ամառանոցում Կազեմիր Մալևիչը ստեղծել է իր հանրահայտ «Սև քառակուսի» կտավը, որը ներկայումս հանդիսանում է համաշխարհային ավանգարդիստական շարժման «սրբապատկերը»:

1905 – ծնվել է Ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր, և քննադատ Ժան Պոլ Սարտրը։

1920– տեղի է ունեցել համր կինոյի ժամանակաշրջանի աստղեր Դուգլաս Ֆերբենքսի և Մերի Փիքֆորդի հարսանիքը։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը ստացել են «Բարբարոսա» հարձակման պլանն իրականացնելու պայմանական ազդանշան, ԽՍՀՄ-ի տարածքում սկսել են գործել դիվերսիոն խմբերը, իսկ գերմանական նավատորմը սկսել է Ֆիննական ծոցի ականապատման աշխատանքները:

1948-ԳՖՀ-ում շրջանառության մեջ է դրվել նոր արժույթ՝ գերմանական մարկը:

1962-ծնվել է խորհրդային երաժիշտ, երգիչ «Կինո» ռոք խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյը:

2004-Շամիլ Բասաևի ղեկավարությամբ չեչեն գրոհայինները զինված հարձակում են գործել Ինգուշեթիայի վրա: 

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular