ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սվիտշոտ վերնազգեստ

ՖՈՏՈ

20-րդ դարի 20-ականների սկզբին ամերիկացի ձեռնարկատեր Բենջամին Ռասելը հիմնել էր ներքնազգեստի արտադրություն ամերիկյան Ալաբամա նահանգի Ալեքսանդր Սիթի քաղաքում: Մի օր նրա որդին՝ Բեննին, որը համալսարանի ֆուտբոլային թիմի խաղացող էր, դժգոհում է, որ իրեն անհարմար և շոգ է զգում բրդյա սվիտերով պարապելիս։ Հենց դրանից հետո էլ Բենջամինը մշակեց բամբակյա գործվածքից պատրաստված սվիտերի նոր մոդել, որը նրանք որոշեցին անվանել սվիտշոտ։

Բենջամին Ռասելի այդ առաջին մարզաշապիկներն ունեին փոքրիկ շրջված եռանկյունի, որը կարված էր ինչպես առջևի, այնպես էլ հետևի մասում: Այն օձիքին տալիս էր անհրաժեշտ առաձգականություն, որպեսզի մարզիկը կարողանա արագ քաշել հանել մարզաշապիկը գլխի վրայով, ինչպես նաև այն ներծծում էր քրտինքը։

Նաև այդ եռանկյունաձև ներդիրը պաշտպանում էր մարզաշապիկը ձգվելուց՝ մի փոքր ձգելով պարանոցի գիծը և թույլ էր տալիս, որ այն ավելի երկար պահպանի իր ներկայանալի տեսքը: Ներկայումս  դասական սվինշոտի այդ ֆունկցիոնալ դետալն այլևս պետք չէ։ Ժամանակակից արտադրողները հաճախ լրացուցիչ ներդիրներ չեն անում սահմանափակվելով միայն առջևից V-աձև կարերով։ Եթե անգամ այդ եռանկյունին հանդիպում է սվինշոտերի որոշ մոդելների վրա, ապա այն հանդիսանում է պարզապես դեկորատիվ տարր: Սկզբում սվինշոտն օգտագործվում էր բացառապես որպես սպորտային հագուստ, սակայն ժամանակի ընթացքում այն դարձավ ամենօրյա հագուստի և նորաձևության տարր: 

Ըստ էության սվինշոտը (sweatshirt) սպորտային տրիկոտաժե վերնաշապիկ է առանց կայծակաճարմանդի ու ժանյակների, կլոր վզնոցով, օձիքի վրա էլաստիկ տրիկոտաժով, մանժետներով ձեռքերին ու գոտկատեղի վրա: Անունը ծագել է անգլերեն «sweater» (սվիտեր) և «shirt» (վերնաշապիկ) բառերի համակցությունից:
Սվիտշոտը ցանկացած մարդու զգեստապահարանի տաք, հարմարավետ և հաճելի տարր է, որը միշտ պետք է ձեռքի տակ լինի: Բոլոր տարիքի կանայք և տղամարդիկ սվիտշոտը կրում են որպես սվիտերի հարմարավետ փոխարինող ինչպես սպորտի ժամանակ, այնպես էլ քաղաքում զբոսնելիս համադրելով այն ջինսի, տաբատի, շորտի, լեգինսների և վարտիքների հետ։ Սվիտշոտերի հետ կրելու հարմար կոշիկներն են կեդերը, դասական սպորտային կոշիկները և հաստ ներբաններով կոշիկները։

Nike, Adidas, Harm’s, Champion, Russell Athletic, Levi’s, Cheap Monday, Obey, Our Legace, Dolche&Gabbana, Emporio Armani. այս ապրանքանիշերը պարբերաբար թողարկում են հագուստի նոր հավաքածուներ, որոնք, անշուշտ, ներառում են տարբեր պրինտներով և դիզայնով սվիտշոտեր՝ ցանկացած ճաշակին հարիր:

Բավական երկար ժամանակ սվիտշոտերն արտադրվում էին միայն ԱՄՆ-ում։ Այժմ դրանք արտադրվում են բազմաթիվ երկրներում, և խանութներն առաջարկում են դրանց հսկայական տեսականի:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular