ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում 4 մեքենա է վթարվել․ զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 13-ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռյազանի մարզի Շիլովսկի շրջանում հունիսի 18-ին վթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է ավելի քան 20 քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ, հաղորդում է շրջանի դատախազությունը։

Գերատեսչության տվյալներով՝ M5 Ուրալ ավտոճանապարհի 273 կմ-ին բախվել են չորս ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով ութ մարդ տեղում մահացել է, 13-ը վնասվածքներով հոսպիտալացվել են, այդ թվում՝ երեք երեխա։

Զոհերով տեղի ունեցած խոշոր վթարի բոլոր հանգամանքները պարզվում են։

Ինչպես հաղորդում է REX-ը, հունիսի 14-ին Ամուրի մարզի Բլագովեշչենսկում ավտովթարի հետևանքով ութ մարդ է մահացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular