ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնագնացների մարտ. Ադրբեջանը Հայաստանին «սարսափելի» պատասխա՞ն կտա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ադրբեջանը շահագրգռվածություն է հայտնել թուրքական MKE ընկերության կողմից արտադրված 155 մմ տրամաչափի T-155 Yavuz («Գրոզնի») ինքնագնաց հրետանային համակարգեր գնելու հարցում, գրում է eadaily.com-ը։ 

Yavuz հաուբիցը, ինչպես նշում են փորձագետները, իր կառուցվածքով և պարամետրերով շատ է նման  ֆրանսիական «Կեսար» ինքնագնաց հրետանային համակարգին։ Ինչպես Axar պորտալին ասել է Թուրքիայի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Սադիկ Աքյարը մեկնաբանելով Հայաստանի կողմից «Կեսար»-ների գնման պայմանագրի կնքումը Ֆրանսիայի հետ, մինչև 40 կմ կրակող թուրքական հաուբիցները համարվում են բարդ թիրախներ հակամարտկոցային կռվում իրենց գտնվելու վայրն արագ փոխելու ունակության պատճառով:

Yavuz ինքնագնացը կիսաավտոմատ հաուբից է, որը տեղադրված է 6x6 ամենահնաց բեռնատարի շասսիի վրա։ 5 հոգանոց անձնակազմով այդ ինքնագնաց հաուբիցը ունի 480 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչ, ինչը թույլ է տալիս նրան շարժվել մայրուղով 90 կմ/ժ արագությամբ անցնելով մինչև 600 կմ հեռավորություն։

Հաուբիցի տրամաչափը 155 մմ է (ՆԱՏՕ ստանդարտ), կրակի արագությունը րոպեում առնվազն 4-6 կրակոց է։
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանը ֆրանսիայի հետ պայմանագիր է կնքել «Կեսար» ինքնագնաց հաուբիցների գնման համար։ Թեև պաշտոնական Երևանն ու Փարիզը չեն հայտնել այդ պայմանագրային 155 մմ-ոց հաուբիցների քանակը և դրանց առաքման ժամկետները, բայց ֆրանսիական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ Երևանը ձեռք է բերել 36 միավոր «Կեսար», որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամիսների ընթացքում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր դժգոհությունն է հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքված սպառազինությունների նման գործարքի վերաբերյալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular