ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովհաննես Ազոյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովրդավարությունն ինձ համար իրավունքն է, պարտավորությունն է և ապահովությունը։ Ահա այս երեք նախապայմանն է ինձ համար, որ կստեղծի կենսունակ միջավայր, որտեղ ես կզբաղվեմ ստեղծարար աշխատանքով, կունենամ էսթետիկ կենցաղ ու կապրեմ երջանիկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում ՀՀ-ի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամ,  դերասան Հովհաննես Ազոյանը։

«ՀՀ-ն, ըստ իր Սահմանադրության, ժողովրդավարական երկիր է։ Ասել է թե՝ ՀՀ-ն դե յուրե ժողովրդավարական երկիր է, իսկ դե ֆակտո՞։ Իմ պատասխանն է՝ ո՛չ»,-ասաց նա:

Ազոյանը նշեց, որ իրեն կարող են հակադարձել, որ այդքան էլ այդպես չէ, որ մեզանից կախված չէ ամեն ինչ, երկար ճանապարհ պետք է անցնենք, կես ճանապարհն արդեն անցել ենք, թերություններ կան և այլն և այլն և այլն։ 

«Ժողովրդավարությունը թերի չի լինում, ինչպես չի լինում հատվածային ժողովրդավարություն ընտրովի մոտեցմամբ  կամ ժողովրդավարություն ըստ քաղաքական իրավիճակի ու ճաշակի։ Կա՛մ լինում է  կատարյալ, կա՛մ չի լինում ընդհանրապես։ Թերին ինքխաբերություն է»,-ասաց նա։

Ըստ նրա, դա հասարակության մեջ առաջացանում է  հիասթափություն, հուսալքություն և խորը դեպրեսիա. «Կարևոր հարց՝ այդ դեպքում ինչ է, եթե ոչ դիկտատուրա է, ոչ էլ դեմոկրատիա՝ դեմագոգիա»,-ասաց նա և նշեց, որ դեմագոգիան դիկտատուրայի  կողմից դրված թակարդն է, որում ՀՀ-ն գտնվում է  30 տարի և ավելի։

«ՀՀ-ում կա կեղծ արժեհամակարգ, որը քայքայել է մեր ծնողների կյանքը, հիմա մեր կյանքն է քայքայում և ուզում է  քայքայել երեխաների ապագան։ Հավերժ կարելի է նայել ծովի ալիքներին և կառավարության՝ տնտեսական դիվերսիֆիկացիային ուղղված ջանքերին։ Կարծում եմ, որ հանրաքվեի դրական արդյունքը կստիպի մեզ բոլորիս շարժվել ավելի արագ և դրական»,-ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular