ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բագրատ Սրբազանը Ոսկեպարում չի գտել ցանկապատը, որը Փաշինյանը ցույց է տվել սյունեցիներին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բագրատ Սրբազանը Տավուշում սահմանապահներից հարցրել է, թե որտեղ են գտնվում Փաշինյանի ցույց տված ցանկապատները:

«Այդ քառակուսի ցանկապատը ո՞ր մասում է, ասացին Ոսկեպար-Կիրանց հատվածում է»,- հարցրել է Սրբազանը:

Սահմանապահներից մեկը՝ ի պատասխան Սրբազանի հարցին, ասաց.

«Ես ծառայություն չեմ իրականացրել. տեղյակ չեմ, դիմեք լրատվական բաժին»:

Նույն հարցը Սրբազանն ուղղեց նաև հրամանատարին, վերջին նույնպես պատասխանեց, որ տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ներքին Հանդում բնակիչներին ցուցադրելով Ոսկեպարում, իր ներկայացմամբ, սահմանազատումից հետո տեղադրված փշալարերը, ասել էր.

«Հիմա որ Ոսկեպարում սահմանազատում ենք արել, այ սենց վիճակ է, ցանկապատը քաշած, անվտանգությունը ապահոված, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են:Նույնն էլ պետք է այստեղ անենք, որովհետև լուծումը էդ ա, ժողովուրդ»:

Տեսանյութը՝ այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular