ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեթանյահուն անհրաժեշտ է համարում «պաղեստինցիներին սովորեցնել այլ ապագա, քան Իսրայելը ոչնչացնելը և մոլորակի յուրաքանչյուր հրեայի սպանելը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոսել է հետպատերազմյան Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ իր տեսլականի մասին, գրում է Times of Israel-ը:

«Կարծում եմ՝ ստիպված կլինենք շարունակել ապառազմականացումը, որը կարող է անել միայն Իսրայելը` ընդդեմ ահաբեկչական ցանկացած ջանքի: Կարծում եմ՝ պետք է լինի քաղաքացիական վարչակազմ, որը կկառավարի ոչ միայն մարդասիրական օգնության բաշխումը, այլև կիրականացնի քաղաքացիական կառավարումը: Դա պետք է ավագույնս արվի միջարաբական հովանավորությամբ և արաբական երկրների աջակցությամբ», - ասել է Նեթանյահուն:

Բացի այդ, Իսրայելի վարչապետն ասել է, որ տեսնում է «ապաարմատականացման գործընթացի» անհրաժեշտություն՝ «պաղեստինցիներին սովորեցնելու այլ ապագա, քան Իսրայելը ոչնչացնելը և մոլորակի վրա յուրաքանչյուր հրեայի սպանելը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular